Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Շրի Լանկայի նախագահը կառավարությանը մեղադրել Է ահաբեկչական գործողությունները կանխել չկարողանալու մեջ


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կառավարությանը մեղադրել Է այն մի շարք պայթյունները կանխելու անկարողության մեջ, որոնք երկրում իրականացվեցին ապրիլի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին հայտնել Է News 1st լրատվական պորտալը: «Ես միջոցներ կձեռնարկեմ բոլոր այն պաշտոնյաների դեմ, որոնք գլուխ չհանեցին իրենց պարտականություններից: Առաջիկա օրերի ընթացքում կիրականացվի մեր անվտանգության ծառայությունների ամբողջական վերակազմում»,- հայտարարել Է նախագահը:

Նա նաեւ ընդգծել Է, որ կիսում Է իշխանությունների պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Ավելի վաղ լանկայական ԶԼՄ-ները հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների նախօրեին Հնդկաստանի իշխանությունները Շրի Լանկայի հատուկ ծառայություններին նախազգուշացրել Էին իսլամական ծայրահեղականներից բխող սպառնալիքի մասին: Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, իշխանությունները չկարողացան այդ տեղեկատվությունն արդյունավետ օգտագործել ողբերգությունը կանխելու համար: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացվել են մի շարք պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել Է 250 մարդ: Գրոհի օբյեկտներ Էին դարձել երկրի մայրաքաղաք Կոլոմբոյի եւ նրա արվարձանների թանկ հյուրանոցները, ինչպես նաեւ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքների եկեղեցիները:

Իշխանություններն ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը դրել են «Թաուհիդ ջամաաթ» իսլամիստական խմբավորման վրա: Մինչդեռ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին խոսվել Է այն մեդիառեսուրսների հաղորդագրություններում, որոնք կապված են իսլամական արմատականների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ