Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնության արցախցի մրցանակակիրների հետ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ 
երիտասարդների առաջնության արցախցի մրցանակակիրների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների եւ մրցանակակիրների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ Արցախի մարզիկների ու մարզիչների գրանցած հաջողությունները նշանակալի իրադարձություն են ԱՀ մարզական կյանքում:

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Արցախն արդեն իսկ դարձել է մարզական երկիր եւ արժանի ձեւով է ներկայանում միջազգային հարթակներում ամենատարբեր մարզաձեւերում: Սա միաժամանակ եւ՛ ոգեւորիչ է, եւ՛ պարտավորեցնող:  Ոգեւորիչ, որովհետեւ յուրաքանչյուր հաղթանակ հզոր լիցք է հաղորդում մարզիկներին, մարզիչներին, հասարակությանը: Պարտավորեցնող, որովհետեւ յուրաքանչյուր հաղթանակից հետո անհրաժեշտ է ոչ միայն նվաճած բարձունքները պահպանել, այլ նաեւ դրանք զարգացնել ու ավելացնել»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ