Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Խուան Մատան կարող է վերադառնալ Իսպանիա  


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի ֆուտբոլիստ Խուան Մատան կարող է հեռանալ «կարմիր սատանաներից» և վերադառնալ հայրենիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրեմ են իսպանական ԶԼՄ-ները: 30-ամյա Մատայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը ամռանը լրանում  է, և ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից: Ըստ ամենայնի, Մատան կմիանա Մադրիդի «Ատլետիկո»-ին:

Խուան Մատան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 խաղի` դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ