Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մակրոնը հաջորդ նախագահական ընտրությունների մասին առայժմ չի մտածում

Մակրոնը հաջորդ նախագահական ընտրությունների մասին առայժմ չի մտածում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ ինքը ժամանակ չունի մտածելու 2022 թվականի նախագահական ընտրությունների մասին, քանի որ զբաղված Է ընթացիկ գործերով: Այս խոստովանությունը նա արել Է ապրիլի 25-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր ազգային բանավեճերի արդյունքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ այժմ չեն հետաքրքրում հաջորդ ընտրությունները, ես ցանկանում եմ գլուխ հանել ընթացիկ գործերից,- ասել Է Մակրոնը ի պատասխան լրագրողի հարցի:- Ինձ համար կարեւոր Է ներկայիս մանդատը, ուստի հաջորդ ընտրություններով չեմ զբաղվում»:

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվել Է 2017 թվականի մայիսին: 39 տարեկան հասակում նա պետության ամենաերիտասարդ ղեկավարն Է դարձել Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ: Մակրոնի մամուլի ասուլիսը նվիրված Էր այն բարենորոգումներին, որոնք կառավարությունը պլանավորում Է իրականացնել ի պատասխան «դեղին բաճկոնավորների» շարժման սոցիալական բողոքների: Դրա մասնակիցների մի մասը պահանջել Է Մակրոնի եւ կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպի պաշտոնաթողությունը: Մամուլի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում Մակրոնը վերստին հանդես Է եկել Շենգենյան գոտու բարեփոխման օգտին: Նրա կարծիքով՝ փախստականների բաշխման Դուբլինի համաձայնագիրն այլեւս չի աշխատում: «Անհրաժեշտ Է հիմնավորապես վերակազմել Շենգենը, նույնիսկ եթե դա հարկ լինի անել ավելի փոքր թվով երկրների մասնակցությամբ»,- ասել Է Մակրոնը:

Նա Շենգենյան գոտու մի շարք պետությունների, չնշելով դրանց անվանումները, մեղադրել Է միգրացիոն քաղաքականության բնագավառում «անբավարար համերաշխության» մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]