Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինաստանը ողջունում Է բոլոր երկրների մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը. Սի Ցզինպին

Չինաստանը ողջունում Է բոլոր երկրների մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը. Սի Ցզինպին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը փակ ակումբ չԷ, Պեկինը ողջունում Է ցանկացող բոլոր երկրների մասնակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ ելույթ ունենալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողությանը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը փակ ակումբ չԷ… Միասին մենք նոր հնարավորություններ կստեղծենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցելու համար»,- ասել Է նա: ՉԺՀ-ի նախագահն ընդգծել Է, որ նախաձեռնությունը միտված Է գործնական համագործակցության եւ հաղորդակցման մշտական ընդլայնմանը, այն բանին, որ համատեղ պայքար մղվի ռիսկերի ու մարտահրավերների դեմ, ինչպես նաեւ ընդհանուր զարգացման հասնելուն:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովն ապրիլի 25-27-ին ընթանում Է Պեկինում, դրան մասնակցում են պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ: Համաժողովի աշխատանքին մասնակցելու համար ժամանել են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Համաժողովի բոլոր միջոցառումները նախագահելու Է ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը, որը ճառով հանդես կգա համաժողովի բացմանը, ինչպես նաեւ կամփոփի դրա արդյունքները: Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին համաժողովը տեղի Է ունեցել 2017 թվականի մայիսին: Դրան մասնակցել են 29 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի նախաձեռնությունն Է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման նպատակով, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրներ, ինչը կոչված Է նպաստել նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձեւավորման գաղափարն առաջադրվել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից եւ առաջին անգամ հնչել Է 2013 թվականի սեպտեմբերին Ղազախստան պետական այցի շրջանակում Աստանայում նրա ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]