Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին ներկա էին պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ելույթ ունեցան Ռիկսդագի 2-րդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն (Lotta Johnsson Fornarve), Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Ամինեհ Կակաբավեհը (Amineh Kakabaveh) և Արին Կարապետը (Arin Karapet), Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ռագիպ Զարակոլուն (Ragip Zarakolu), Հայկական միությունների համադրող կենտրոնի ատենապետ Քաթրին Հակոբյանը, Ասորիների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչներ։ 

Ելույթ ունեցողներն անդրադարձել են ցեղասպանությունների և մարդկության դեմ իրագործված հանցանքների ճանաչման ու դատապարտման կարևորությանը՝ որպես հետագա հանցանքների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլ։

«Ապրիլի 23-ին Սոդերթելյեի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Վաղարշ քահանա Իսախանյանի օրհնությամբ կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ զետեղեցին եկեղեցու բակում տեղադրված Սրբոց Նահատակաց խաչքարի առջև, որից հետո ներկա գտնվեցին Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած հուշ երեկոյին։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը՝ որպես ցեղասպանությունների ու մարդկության դեմ իրականացվող հանցանքների կանխարգելման երաշխիք։ Դեսպանը Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչներին միասնականության և համախմբման կոչ արեց Հայաստանի առավել հզոր ու երջանիկ ապագայի կերտման ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]