Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ժնևում կայացել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ժնևում կայացել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ, որին հաջորդել է եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ելույթով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարաիայի թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանեանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, Շվեյցարիայի հայկական միության նախագահ Հիլդա Ավագյանը:

Անահիտ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ հայերը որպես 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ պետք է պայքարեն աշխարհում այլատյացության, ցեղասպանության և ժխտողականության դեմ։ Այս խորհուրդն է իր մեջ կրում նաև Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը, որը շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան համատեղ պատմական հիշողության:

Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վարդերի պուրակի բացման արարողություն, որից հետո Հակոբ Թոփալյանի անվան հայկական կենտրոնի միջոցառումների սրահում տեղի ունեցավ Ֆաթիհ Աքինի «Վերք» ֆիլմի ցուցադրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]