Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ վարչապետը ներկա գտնվեց Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը

ՀՀ վարչապետը ներկա գտնվեց Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում ներկա գտնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն իր ցավակցությունը հայտնեց Տիգրան Ֆարմանյանի հարազատներին։ 

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ի առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Ծնվել է 1953թ. Վրացական ԽՍՀ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում:

Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1970-1975թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում:

1976-1987 թթ. աշխատել է «Երեկոյան Երեւան» թերթում որպես գրական աշխատող:

1987-1990թթ. եղել է ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ:

1990թ. հոկտեմբերից՝ «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթի հիմնադրման շրջանից սկսած, աշխատանքի է անցել թերթում որպես մեկնաբան, իսկ երկու տարի անց՝ 1992 թ. հոկտեմբերին, նշանակվել է գլխավոր խմբագրի տեղակալ, «Փետրուար» երիտասարդական շաբաթաթերթ-հավելվածի խմբագիր:

1995թ. նշանակվել է ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:

2001թ. ստանձնել է «Հանրապետություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Որպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր գործունեությունը շարունակել է  2017թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ «Արմենպրես» պետական գործակալության հետ միավորվելուց հետո առ այսօր:

2007թ. արժանացել է ՀՀ վաստակավոր ժուռնալիստի կոչման, պարգեւատրվել գերատեսչական մի շարք պարգեւներով, շնորհակալագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]