Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 24-ին մասնակցել է Գլխավոր ասամբլեայի «Մուլտիլատերալիզմի և խաղաղության համար դիվանագիտության միջազգային օր» խորագրով լիագումար նիստին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով Հայաստանի կողմից բազմակողմ միջազգային համագործակցությանը տրվող կարևորությունը, շեշտեց, որ «այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Նշելով, որ ապրիլի 24-ը խորհրդանշում է քսաներորդ դարի մարդկության պատմության ամենադաժան էջերից մեկը, երբ 104 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության հանցագործությանը, Մհեր Մարգարյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է նաև, թե ինչ աստիճանի մարդկությունը կարող է արժեզրկվել բազմակողմ կայուն հաստատությունների բացակայության և միջազգային ճգնաժամի պայմաններում։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ «Հայաստանը հատուկ պատասխանատվություն ունի առաջ մղելու մարդու իրավունքների օրակարգը՝ հատկապես մարդկության դեմ հանցագործությունները և զանգվածային ոճրագործությունները կանխարգելելու գործում»։ Նա շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է ջանքեր գործադրել՝ աջակցելու միջազգային կառույցների ամրապնդմանը՝ աշխարհում ատելությունը և ծայրահեղականությունը կանխարգելելու և մարդու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]