Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. Հայկ Մարությանն ընդունել է Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. Հայկ Մարությանն ընդունել է Ժորժ 
Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով Երևանի և Լիոնի միջև իրականացված ծրագրերը՝ մասնավորապես, հայ–ֆրանսիական մասնագիտացված ուսումնական կենտրոնի ստեղծումը,  «Լիոնի այգու» կառուցումը,  տեխնիկական և փորձագիտական աջակցության տարբեր նախաձեռնություններն ու փորձի փոխանակումը՝ Հայկ Մարությանը նկատել է, որ երկու քաղաքների միջև պետք է բարձրացնել համագործակցության արդյունավետությունը:

«Երևան քաղաքը իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում: Մենք նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենք մշակել Երևանի համար և շնորհակալ կլինենք Ձեր աջակցության համար՝ Լիոնից հնարավոր ներդրողների ներգրավման առումով: Նաև պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակներում աջակցել Երևանում լիոնյան գործարարների կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայկ Մարությանն ու իր պատրաստակամությունը հայտնել երկու քաղաքների միջև հաստատված համագործակցությունն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի  վրա դնելու հարցում:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին նկատել է, որ հարկավոր է վերակենդանացնել և նոր ուժ հաղորդել երկուստեք հարաբերություններին:

«Մեր համագործակցությունը պետք է տեղափոխենք ավելի պրագմատիկ փուլ, ինչի համար բոլոր նախադրյալներն առկա են: Վերասահմանելով նոր ուղղություններ, համոզված եմ, մենք կկարողանանք կյանքի կոչել  նոր ծրագրեր, որոնք կարևոր են քաղաքների տնտեսական կյանքում: Փորձի փոխանակման ծրագրերն էլ իրենց հերթին կբացեն նոր դռներ»,- նշել է Ժորժ Կեպենեկյանը:

Փոխքաղաքապետը ներկայացրել է նաև Լիոնի կառավարման համակարգը  և նշել, որ այն համարվում է «ընդդիմության մայրաքաղաք»: Ժորժ Կեպենեկյանը նաև նշել է, որ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը ևս մեկ անգամ վերահաստատում է ֆրանսիացի ժողովրդի դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման ու ճանաչման հարցում:

Անդրադառնալով համագործակցության նոր ուղղություններին՝ կողմերը կարևորել են առողջապահության (պոլիկլինիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում), բարձրագույն կրթության, մշակույթի, սպասարկման, հատկապես հանրային սննդի ոլորտներն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]