1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ապրիլի 26-ին սպասվող իրադարձությունները

Ապրիլի 26-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Երևանում կանցկացվի համաժողով, որին ներկա կլինի ՀՀ վարչապետը:

Հանդիսավորությամբ կբացվի Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովը: Մասնակցելու համար կին ձեռներեցներ են ժամանել 25 երկրից: Թեմաներն են՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն:

Այսօր նշվում է ՀՀ սահմանապահի օրը: 1994 թվականի այդ օրն ընդունվել է ««ՀՀ պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը կիրարկելու մասին» որոշումը: Օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի սահմանապահներին:

Երևանում կբացվի 6-րդ միջազգային մասնագիտացված «In Tour Expo 2019» ցուցահանդեսը, որին մասնակցում է 80 ներկայացուցիչ տարբեր երկրներից՝ Ռուսաստան, Իրան, Եգիպտոս, Հայաստան, Արցախ և այլն: Ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհամախմբի զբոսաշրջության և ակտիվ հանգստի լավագույն առաջարկները:

Կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որը նվիրված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան այցին: Մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը կխոսի Ռուսաստանի և Հայաստանի փոխշահավետ համագործակցության հեռանկարների մասին։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կմեկնարկի «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը: Ներկա կլինի ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բոհեմ» թատրոնում                պրեմիերա է: Թատերասերներին կներկայացվի «Սիրո մենյու» մոնո կատակերգություն՝ նվիրված Նարեկ Դուրյանի ծննդյան 60-ամյակին: Արդեն ավանդույթ է դարձել, երբ դերասանն իր նշանակալից հոբելյանների առթիվ հանդիսատեսին նոր ներկայացում է մատուցում:

Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում կկայանա Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ներկա կլինեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]