Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստրասբուրգում տեղի է ունեցել Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ստրասբուրգում տեղի է ունեցել Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ ապրիլի 24-ին  տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը և հայ համայնքի առաջնորդները: Ելույթներով հայ ժողովրդի հետ իրենց համերաշխությունը հայտնեցին Ստրասբուրգի քաղաքային խորհրդի, հրեական, ռուանդայական, քրդական համայնքների և Ալզասի բողոքական եկեղեցու ներկայացուցիչները։

Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում գրանցված վերջին զարգացումները, մասնավորապես՝ շեշտեց ապրիլի 10-ին Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող երկրի՝ Ֆրանսիայի նախագահի և վարչապետի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օր հռչակող հրամանագրի ստորագրումը։ Նա ցավով արձանագրեց, որ այսօր էլ մարդկությունը չի ձերբազատվել ցեղասպանության բախվելու վտանգից և կարևորեց կանխարգելմանն ուղղված ջանքերի համախմբումը։

Միջոցառման ավարտին կայացավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։ Ներկա էին Ստրասբուրգի քաղաքային իշխանության, Եվրոպայի խորհրդի, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]