Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանդի արդարացում»: Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: Փաշինյանն արձագանքել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթին. հիշատակի օր, երբ աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, սակայն Թուրքիայի ղեկավարը կրկին հերքում էր 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը և այն անվանում «1915 թ. հայերի տեղահանություն»:

«Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու  դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ամենից առաջ` ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի», - ավելացրել է Փաշինյանը:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ