Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայում լեզվի նոր օրենքի հետեւանքները դժվար Է կանխատեսել. Զելենսկի

Ուկրաինայում լեզվի նոր օրենքի հետեւանքները դժվար Է կանխատեսել. Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեզվի մասին նոր օրինագիծը, որն ապրիլի 25-ին ընդունել Է Գերագույն ռադան, հասարակայնության հետ բավականաչափ լայն քննարկում չի անցել, իսկ երկրի համար դրա հետեւանքները դժվար Է կանխատեսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայում նախագահական ընտրարշավի հաղթող Վլադիմիր Զելենսկին:

«Օրենքն ընդունվել Է հասարակայնության հետ առանց նախնական բավականաչափ լայն քննարկման: Օրինագծի վերաբերյալ արվել են 2 հազարից ավելի ուղղումներ, ինչը վկայում Է նույնիսկ Գերագույն ռադայում դրա առանձին դրույթների շուրջ համաձայնության բացակայության մասին: Այսօր դժվար Է կանխատեսել այդ օրենքի ընդունման հետեւանքները: Դրա վերջնական տեքստը, բոլոր ուղղումների հաշվառմամբ, առայժմ հասանելի չԷ»,-գրել Է նա Facebook-ի Էջում:

Զելենսկին խոստացել Է նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո մասնամակրկիտ վերլուծել այդ օրենքը՝ համոզվելու համար, որ «դրանում պահպանվել են Ուկրաինայի բոլոր քաղաքացիների սահմանադրական բոլոր իրավունքներն ու շահերը», իսկ դրա արդյունքներով «արձագանքել Ուկրաինայի նախագահի սահմանադրական լիազորություններին համապատասխան»: Ապրիլի 25-ին ընդունված փաստաթղթի դրույթները նախատեսում են, որ բոլոր քաղաքացիներն այժմ պարտավոր են ուկրաիներենը գործածել կյանքի բոլոր ոլորտներում:

Օրենքի կատարմանը հետեւելու են «լեզվի տեսուչները»: Նրանք կկարողանան ներկա գտնվել պետական բոլոր մարմինների նիստերին, փաստաթղթեր պահանջել հասարակական կազմակերպություններից եւ քաղաքական կուսակցություններից, ինչպես նաեւ նշանակել տուգանքների չափերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]