Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում տեղի կունենան համայնքի 
ղեկավարի արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում հունիսի 9-ն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումն ապրիլի 25-ի նիստում կառավարությունն ընդունեց չզեկուցվող հարցերի շրջանակում:

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արտաշես Բարսեղյանը 2019 թվականի փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի №26-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի հունիսի 9-ը: Արմավիրի մարզի Ապագա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արթուր Մանուկյանը 2019 թվականի մարտի 5-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի №26-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի հունիսի 9-ը: Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը»,- նշված է որոշման նախագծերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]