Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը

Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ 
իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 11000 ՀԴՄ սարք: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման շրջանակներում պահանջարկի բավարարման համար տնտեսվարող սուբյեկտները կարող են իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջերը սահմանված են ՀՀ կառավարության  05.10.2017 թվականի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշումով։

Հսկիչ-դրամարկղային մեքենաների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջերին ստուգելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան սարքերը և դրանց տեխնիկական փաստաթղթերը ներկայացնել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]