Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ. նրան ժամանակավորապես կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը
16:30, 25 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 2-13-ը ներառյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում