Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի երթ են անցկացրել Աթենքում

Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները Ցեղասպանության տարելիցի 
կապակցությամբ բողոքի երթ են անցկացրել Աթենքում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հայկական համայնքը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը հիշատակել է Աթենքի կենտրոնում կայացած բողոքի քայլերթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քայլերթը մեկնարկել է Աթենքի Սինտագմա հրապարակից և ավարտվել Հունաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

Թուրքիայի դեսպանատան մոտ քայլերթի մասնակիցները ներկայացրել են միջնորդագիր, որով կոչ են արել ճանաչել 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Քայլերթի մասնակիցներին աջակցության խոսքեր են հղել  SYRIZA, «Նոր ժողովրդավարություն», «Անկախ Հունաստան» և «Փոփոխության շարժում» երիտասարդական կուսակցությունների ներկայացուցիչները:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]