1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կիմ Չեն Ունը Պուտինից բաժակների հավաքանի Է նվեր ստացել

Կիմ Չեն Ունը Պուտինից բաժակների հավաքանի Է նվեր ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջորդ Կիմ Չեն Ունը Ռոսաստանից իր հետ իսկական սուր, ինչպես նաեւ բաժակակալներով գավաթների հավաքանի կտանի: Այդ նվերները որպես հիշատակ նրան Է մատուցել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահին նվիրել Է սուր եւ բաժակակալներով բաժակների հավաքանի»,- ՏԱՍՍ-ին պատմել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նույնպես նվեր Է մատուցել Պուտինին:

Նա Ռուսաստանի պետության ղեկավարին Է հանձնել կորեական թուր: Ըստ որում Կիմ Չեն Ունը նշել Է, դիմելով Ռուսաստանի նախագահին, որ այդ թուրը «մարմնավորում Է մեր ժողովրդի ուժն ու ոգին, որը պաշտպանում Է Ձեզ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]