Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ապրիլի 30-ին կանցկացնի խորհրդարանական լսումներ

ԱԺ հանձնաժողովը Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ապրիլի 30-ին 
կանցկացնի խորհրդարանական լսումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց ապրիլի 30-ին ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց ապրիլի 25-ին հանձնաժողովի արտահերթ նիստում:

«Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված պատգամավորները կարող են առաջարկություններ ներկայացնել մինչ ապրիլի 29-ը: Ամենահարմար օրը 30-ն է լիագումար նիստերի դահլիճում լսումներ անցկացնելու համար: Ձևաչափն ու օրակարգը կքննարկենք ավելի ուշ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Թունյանը նշեց, որ այդ ընթացքում և դրանից հետո մինչ տնտեսական հանձնաժողովի նիստը կարող են նաև առանձին հանդիպումներ լինել: Նպատակն այն է, որ մինչ հանձնաժողովի նիստը առավելագույնս թափանցիկություն ապահովեն ու մարդկանց կարծիքները լսեն: Նա վստահեցրեց, որ  լսումների համար իրազեկումը պատշաճ կերպով կապահովեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]