Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտերի պատճառով

30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն Է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարության մեջ, որը տարածվել Է ապրիլի 25-ին: ԿԽՄԿ-ի կարծիքով՝ հումանիտար իրադրությունը Տրիպոլիի շրջանում կտրուկ վատթարացել Է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Ավելի քան 30 հազար մարդ հարկադրված Է եկել հեռանալ իրենց տներից. այն շրջաններում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում, դիտվում են Էլեկտրականության մատակարարման հետ կապված խափանումներ:

«Մենք ամենից ավելի մտահոգված ենք խաղաղ բնակիչների ճակատագրով, որոնք ապրում են մարտական գործողությունների գծի մերձակայքում: Խիտ բնակեցված շրջաններն աստիճանաբար վերածվում են մարտադաշտերի»,-հայտարարել Է Տրիպոլիում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավար Յունես Ռահուին:

Նրա խոսքով՝ համատարած գնդակոծումների պատճառով բուժաշխատողների համար ավելի ու ավելի վտանգավոր Է դառնում վիրավորների տեղափոխումը:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել Է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում Է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում Է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված Է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում Է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ