Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի համայնքներում տրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի մեկնարկը

Գեղարքունիքի մարզի համայնքներում տրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի մեկնարկը

ԳԱՎԱՌ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի համապատասխան որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 13 համայնքում սոցիալ-տնտեսական նշանակության հրատապ լուծում պահանջող 16 ծրագրի իրականացման համար հատկացվել է 428 միլիոն 720 հազար դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, նախատեսված 16 ծրագրից 13-ի շինարարական մրցույթներն արդեն ավարտված են, հաղթողները հայտնի են, իսկ որոշ տեղերում արդեն տրված է շինարարական աշխատանքների մեկնարկը:

«Նորակերտի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման համար հատկացվել է 27 միլիոն 900 հազար դրամ: 1 միլիոն 500 հազար դրամ կազմել է Նորակերտի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Վարդաձորի օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցման համար հատկացվել է 16 միլիոն 500 հազար դրամ, իսկ 5 միլիոն 500 հազար դրամ կազմել է Վարդաձորի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Ներքին Գետաշենի ոռոգման խորքային հորի հորատման համար հատկացվել է 29 միլիոն 400 հազար դրամ, 12 միլիոն 600 հազար դրամ էլ կազմելու է Ներքին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը:Երանոսի ոռոգման ցանցի կառուցման համար հատկացվել է 24 միլիոն 500 հազար դրամ, իսկ Երանոսի համայնքապետարանի համաֆինանսավորումը կազմել է 10 միլիոն 500 հազար դրամ:Վարսերի խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի հիմնանորոգման համար հատկացվել է 27 միլիոն դրամ: Ծրագրի համաֆինանսավորման համար համայնքապետարանը գումարի հատկացման պարտավորություն չունի: Գեղամավանի խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի հիմնանորոգման համար հատկացվել է 36 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ էլ կազմում է Գեղամավանի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Սեմյոնովկայի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցման համար հատկացվել է 7 միլիոն 760 հազար դրամ, իսկ ծրագրի համաֆինանսավորման համար համայնքապետարանը գումարի հատկացման պարտավորություն չունի: Ծովագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման համար հատկացվել է 44 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ էլ կազմել է Ծովագյուղի գյուղապետարանի համաֆինանսավորումը:Սեւան քաղաքի թիվ 5, թիվ 6 եւ Գագարինի միջնակարգ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար համապատասխանաբար հատկացվել է 41 միլիոն, 28 միլիոն 800 հազար եւ 15 միլիոն 460 հազար դրամ: Մարտունի քաղաքի խմելու ջրագծի եւ կոյուղագծի կառուցման համար հատկացվել է 38 միլիոն 700 հազար դրամ, իսկ Մարտունու համայնքապետարանի համաֆինանսավորումը կազմել է 4 միլիոն 300 հազար դրամ: Գագարինի մշակույթի տան հիմնանորոգման համար հատկացվել է 18 միլիոն դրամ, իսկ 2 միլիոն դրամ կազմել է Սեւանի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Գավառի թիվ 6 մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացվել է 25 միլիոն 200 հազար դրամ, իսկ Գավառի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կազմել է 2 միլիոն 800 հազար դրամ: Զոլաքարի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման համար հատկացվել է 31 միլիոն 500 հազար դրամ, իսկ 13 միլիոն 500 հազար դրամ կազմել է Զոլաքարի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Ծովասարի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման համար հատկացվել է 17 միլիոն դրամ, իսկ 3 միլիոն դրամ կազմել է Ծովասարի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Ապրիլի 25-ի դրությամբ տարբեր պատճառներով շինարարական մրցույթներ հայտարարված չեն միայն Մարտունի ու Գավառ քաղաքների, Սեմյոնովկա գյուղի ծրագրերի իրականացման համար, իսկ մնացած 13 ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, որոնց ավարտի ժամկետ է նախատեսված 2019 թվականի դեկտեմբերի վերջը: Նախագծման աշխատանքների ավարտից հետո շինարարական մրցույթներ կհայտարարվեն նաեւ Մարտունի քաղաքի կոյուղագծի ու ջրագծի կառուցման, Սեմյոնովկայի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցման եւ Գավառի թիվ 6 մանկապարտեզի հիմնանորոգման համար»,- նշեց Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]