Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Քիդմանը երեխաներին զրկել Է Instagram-ից եւ հեռախոսներից

Նիկոլ Քիդմանը երեխաներին զրկել Է Instagram-ից եւ հեռախոսներից

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը երեխաներին թույլ չի տալիս օգտվել հեռախոսներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Vanity Fair հրատարակությանը տված հարցազրույցում:

Դերասանուհին երկու դուստր ունի երաժիշտ Քիտ Ուրբանից՝ տասնամյա Սանդեյ Ռոուզը եւ ութամյա Ֆեյս Մարգարեթը:

51-ամյա աստղը խոստովանել Է, որ երեխաների համար գաջեթներ չի գնում, ինչպես նաեւ նրանց թույլ չի տալիս գրանցվել սոցիալական ցանցերում:

«Նրանք հեռախոս չունեն, եւ ես նրանց թույլ չեմ տալիս բաժանորդագրվել Instagram-ին: Ես ջանում եմ ինչ-որ սահմաններ պահպանել»,-նշել Է Քիդմանը:

Նա նաեւ պատմել Է, որ երեխաները եւ նրանց դասուսույցը հաճախ են իր հետ ուղեւորվում, երբ ինքը նկարահանումների Է մեկնում, կամ Էլ երբ իր ամուսինը հանդես Է գալիս հյուրախաղերով: 1990-ից մինչեւ 2001 թվականը Քիդմանն ամուսնացած Է եղել դերասան Թոմ Քրուզի հետ: Զույգը երկու զավակ Է ունեցել՝ Քոններին եւ Իզաբելլային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]