1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էլզասում ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել մեկ օրում. France Bleu

Էլզասում ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել մեկ օրում. France Bleu

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդերեւութաբաններն ապրիլի 24-ին ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել Էլզասի պատմական մարզում (Ֆրանսիա, Մեծ Արեւելքի տարածաշրջան): Ապրիլի 25-ին այս մասին հայտնել Է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով տարածաշրջանի օդերեւութաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ մթնոլորտում ամենամեծ քանակությամբ Էլեկտրական պարպումներ են տեղի ունեցել Ստորին Հռենոսի (13,9 հազար) եւ Վերին Հռենոսի (8,4 հազար) դեպարտամենտներում: Բնական երեւույթները շենքերի հրդեհների պատճառ են դարձել Բիշայմ, Էլիսայմ եւ Իպսայմ քաղաքներում: Միտելբերգհայմ քաղաքում քամին պոկել-տարել Է տեղի դպրոցի կղմինդրը:

Փոթորիկը նաեւ տապալել Է տասնյակ ծառեր՝ խախտելով ավտոմոբիլային երթեւեկությունը: Տարերքի զոհերի մասին տեղկատվություն չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]