Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մադոննան թողարկել է չորս տարվա ընթացքում առաջին երաժշտական հոլովակը

Մադոննան թողարկել է չորս տարվա ընթացքում առաջին երաժշտական հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մադոննան թողարկել Է Medellin երգի երաժշտական հոլովակը, որը նա կատարում Է կոլումբիացի ռեփեր Մալումայի հետ համատեղ: Հոլովակը, որը զետեղված Է YouTube-ում երգչուհու Էջում, նրա առաջին երաժշտական տեսահոլովակն Է դարձել վերջին չորս տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

6 րոպե 40 վայրկյան տեւողությամբ հոլովակում Մադոննան ներկայանում Է Մալումայի ընկերուհու կերպարում, որոնց հարաբերությունների պատմությունն ավարտվում Է հարսանիքով բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Որպես ռեժիսոր հանդես Է եկել իսպանուհի Դիանա Կունստը:

Medellin երգը ներկայացվել Է ապրիլի 17-ին: Այն տեղ կգտնի Մադոննայի՝ Madame X անվանումը կրող 14-րդ ստուդիական ալբոմում, որի ռելիզը սպասվում Է 2019 թվականի հունիսի 14-ին: Ալբոմը բաղկացած կլինի 13 կոմպոզիցիայից, հաղորդել Է ՏԱՍՍ- գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]