Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սահակաշվիլին սխալ Է համարել Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը

Սահակաշվիլին սխալ Է համարել Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ Էր, ինչպես նաեւ հաղորդակից Է դարձրել իր պլաններին ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա (Պորոշենկոն) ամեն կերպ «ցնցելու Է» Զելենսկուն «…»: Եթե Պորոշենկոն իր նկատմամբ քրեական գործեր չունենա, նա այդ վեհանձնությունը չի գնահատի, փորձով գիտեմ: Պորոշենկոն ցանկացած ազնիվ արարք թուլություն Է համարում»,-պատմել Է Սահակաշվիլին:

Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ չի շտապում վերադառնալ Կիեւ: Քաղաքական գործիչը հիշեցրել Է, որ ուկրաինական քաղաքացիությունից իրեն դատարանով չեն զրկել, դա եղել Է նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը: Այժմ իր գործը պետք Է քննի երկրի նոր ղեկավարը:

Սահակաշվիլին նաեւ հայտարարել Է, որ ինքը չի ցանկանում քաղաքական պաշտոններ զբաղեցնել, սակայն պատրաստ Է խորհուրդներ տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, օրինակ, դասախոսություններ կարդալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]