Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Վարչապետը հորդորեց փոխել մշակույթի ոլորտի ողջ քաղաքականությունը


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ Հայաստանում ապրելով, աշխատելով ու սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու շանս ունենան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում:

«Մշակույթի ոլորտում մեր ամբողջ քաղաքականությունը պետք է փոխենք, և պետք է այլ տրամաբանության վրա դնենք: Օրինակ` երաժշտության ասպարեզում մենք այսօր ունենք երիտասարդ այնպիսի անուններ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և այլն, և մենք պետք է մի պարզ հարցի պատասխանենք` ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանային, որպեսզի դառնային աշխարհահռչակ երաժիշտներ: Սա շատ պարզ, գործնական խնդիր է, որը պետք է լուծենք: Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի Հայաստանում մարդիկ ապրելով, աշխատելով, սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու շանս ունենան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ գուցե խնդիրը սկսվում է երաժշտական դպրոցներից ու այդ դպրոցների համակարգի գործարկման ձևից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ