1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գործադիրը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար նախատեսված անվճար տեղերի թիվը

Գործադիրը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար 
նախատեսված անվճար տեղերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով  առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախագծերի նպատակն է աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքների համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին` բակալավրի առումով, որտեղ նախատեսել ենք 2600 տեղ, 1300 տեղ մագիստրոսական տեղերի համար և 140` ասպիրանտական: Ըստ մասնագիտությունների` անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են եղել` պետության տնտեսության զարգացման համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական, գյուղատնտեսական և այլ ոլորտները բարձրագույն կրթության կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը»,- ասաց Հարությունյանը:

Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել նաև ՀՀ կառավարության 2019թ. ծրագիրը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, նախորդ տարիների ընդունելության արդյունքները, դիմելիությունը ըստ բուհերի, տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]