Թուրքիան ձախողվել է. Ալեքսիս Օհանյանի գրառումը Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ
11:54, 25 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը «Ինստագրամ»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծնված լինելու այն զգացողության հետ, որը հային ստիպում է պատասխանատվություն զգալ ինչ-որ ավելի մեծ բանի, քան հենց քեզ համար. Թուրքիան ձախողվել է: Տոնել, գնահատել և սիրել կյանքը: Այս տարի կենտրոնացած եմ դրա վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Ալեքսիս Օհանյանը:
Ամերիկահայ գործարարը ծնվել է 1983 թվականի ապրիլի 24-ին Բրուքլինում: Նրա նախնիները եղել են Հայոց ցեղասպանությունը վերապրածներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում