1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թեհրանը վերահաստատել Է աջակցությունը Մադուրոյին Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի պայմաններում

Թեհրանը վերահաստատել Է աջակցությունը Մադուրոյին Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վենեսուելայի իր պաշտոնակից Խորխե Արեասայի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել Է, որ Թեհրանն աջակցում Է Կարակասին երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին: Նախարարների հանդիպումը տեղի Է ունեցել Նյու Յորքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արտաքին գործերի նախարարն այս հանդիպման ընթացքում… հավաստեց Իրանի աջակցությունն այս երկրին եւ Վենեսուելայի գործերին օտար երկրների չմիջամտելու, միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտությունը»,-ասված Է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն Է հայտնել Իրանին օժանդակության եւ աջակցության համար՝ նշելով Թեհրանի եւ Կարակասի միջեւ կոնսուլտացիաները շարունակելու անհրաժեշտությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]