1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական համայնքը հարստացրել է մեր անհատականությունն ու մշակույթը. Արգենտինայի նախագահի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Հայկական համայնքը հարստացրել է մեր անհատականությունն ու մշակույթը. 
Արգենտինայի նախագահի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արգենտինայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.

«Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական մեծ համայնքին, որն ընտրել է Արգենտինան՝ այստեղ ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր անհատականությունն ու մշակույթը»:

Ապրիլի 24-ին Արգենտինայում հռչակվել է «Ժողովուրդների միջև համերաշխության և հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]