Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Facebook-ը 3 մլրդ դոլար Է կորցրել ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի հետաքննության պատճառով

Facebook-ը 3 մլրդ դոլար Է կորցրել ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի հետաքննության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն Է, 2019 թվականի առաջին երեք ամսում 3 միլիարդ դոլարի վնասներ Է կրել ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի (ԱԴՀ) հետաքննության պատճառով: Այս տվյալները բովանդակում Է ընկերության՝ ապրիլի 24-ին հրապարակված եռամսյակային հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչեւ մարտի 31-ը Facebook-ի ընդհանուր ծախսերը նախորդ տավա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 80 տոկոսով՝ մինչեւ 11,7 միլիարդ դոլար: Այդ գումարում, ինչպես ճշտված Է հաշվետվությունում, ներառված են 3 միլիարդ դոլար վնասները, որոնք ընկերությունը կարող Է կրել ԱԴՀ-ի կողմից կատարվող հետաքննության լույսով: Այն կապված Է սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները կողմնակի ընկերության փոխանցելու հետ՝ շուկայավարական նպատակների օգտագործման համար: Ընկերությունում նշում են, որ վերջին հաշվով այդ գումարը կարող Է աճել մինչեւ 5 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]