Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցեղասպան քաղաքականության լավագույն պատասխանը Արցախի միջազգային ճանաչումն է. Դավիթ Բաբայան

Ցեղասպան քաղաքականության լավագույն պատասխանը Արցախի միջազգային 
ճանաչումն է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոլորադո նահանգի կողմից Արցախի ճանաչումը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության հերթական հաղթանակի արդյունքն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով, բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս աշխատանքներում: 

«Կատարվել է համապատասխան, հետևողական աշխատանք, և շատ կարևոր է, որ մենք հասանք այս հաղթանակին: Ի դեպ, խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Ցեղասպան քաղաքականության  լավագույն պատասխանը hենց այս է, որ Արցախը ճանաչվի միջազգային հանրության, քաղաքակիրթ երկրների կողմից: Սա մեզ համար մեծ հաղթանակ է: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս աշխատանքում ընդգրկված են եղել, շնորհակալություն ենք հայտնում Կոլորադո նահանգի եղբայրական բնակչությանը, պատգամավորներին: Սա իրոք մեծ հաղթանակ է, և պարտավորեցնող, որ շարունակենք այս քաղաքականությունը: Կարծում եմ՝ կլինեն այլ հաղթանակներ: Մենք պետք է մի բան հստակ իմանանք, եթե համախմբված ենք,  ճիշտ աշխատանք ենք տանում, ապա ամեն ինչ հնարավոր է»,-ասաց  Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե ճանաչումից հետո ինչպիսի հեռանկարներ կլինեն  Կոլորադո նահանգի հետ համագործակցության համատեքստում, Դավիթ Բաբայանը նշեց, որ առաջին հերթին պատկերացնում են մարդասիրական ոլորտում:

«Կոլորադոն հետաքրքիր յուրահատուկ կազմավորում է և մենք տեսնում ենք փոխգործակցության խոստումնալից հեռանկարներ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

ԱՄՆ Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որտեղ առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]