Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գվարդիոլան Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչմանն արժանի է համարում երկու ակումբների  

Գվարդիոլան Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչմանն արժանի է համարում երկու 
ակումբների

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչմանն արժանի է համարում երկու թիմերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնացի մասնագետի կարծիքով, առաջնության չեմպիոնի հարցում դեռևս ոչինչ որոշված չէ, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ն ունի 89, իսկ «Լիվերպուլ»-ը` 88 միավոր:

«Ըստ իս, մենք էլ, «Լիվերպուլ»-ն էլ արժանի ենք հաղթելու Անգլիայի այս առաջնությունում: Սակայն այն թիմը, որը կզբաղեցնի երկրորդ տեղը, չպետք է հուսալքվի»,-ասել է նա:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում կայացավ մրցաշարի ամենասպասված խաղերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընդդեմ «Մանչեսթեր Սիթի»-ի, որտեղ «քաղաքայինները» առավելության հասան 0:2 հաշվով: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 89 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլ»-ն ունի 88 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]