Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոլոմբոյի օդանավակայանը դադարեցրել Է աշխատանքը կասկածելի ավտոմեքենայի հատնվելու պատճառով

Կոլոմբոյի օդանավակայանը դադարեցրել Է աշխատանքը կասկածելի ավտոմեքենայի հատնվելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլոմբոյի Բանդարանաիկե խոշորագույն միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել Է աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին Twitter-ի իր Էջում հայտնել Է News 1st պորտալը:

Նրա տվյալներով՝ օդանավակայանի դիմացի ճանապարհը փակված Է այնտեղ կասկածելի ավտոմեքենայի հատնվելու պատճառով: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Ահաբեկչական գործողություններում գործի են դրվել ինը մահապարտ-ահաբեկիչներ, որոնք Շրի Լանկայի քաղաքացիներ են: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել Է 359 մարդ, տուժել Է ավելի քան 500 հոգի:

Պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել Է 76-ի, լույս հինգշաբթի գիշերը բերման Է ենթարկվել 16 մարդ: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել: Ահաբեկչական գործողություններից հետո երկրում խստացվել են անվտանգության միջոցները: Մասնավորապես, Շրի Լանկայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը մինչեւ հատուկ ծանուցում արգելել Է բոլոր անօդաչու թռչող սարքերի օգտագործումը այս կղզի-պետության օդային տարածությունում: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել Է Ada Derana լրատվական ինտերնետ-հրատարակությունը, նման սարքերի՝ ավելի վաղ տրված բոլոր թույլտվությունները անորոշ ժամանակով անվավեր են հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]