Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա  


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների թիմը մեկնել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, որը կկայանա ապրիլի 26-30-ը՝ Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում: 

 Ապրիլի 25-ի առավոտյան Հայաստանի Մ-16 հավաքականը Երևան-Ստամբուլ-Սարաևո չվերթով մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա: 

 Հայաստանի Մ-16 հավաքականի հայտացուցակը.

 Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան,  Հավաքական Մ-16

Անդրանիկ Մարտիրոսյան, Հավաքական Մ-16
Պաշտպաններ

Ստյոպա Մկրտչյան,  «Փյունիկ»

Գոռ Առաքելյան,  «Փյունիկ»

Սերյոժա Բաբայան, «Փյունիկ»

Էդգար Թամազյան, «Միկա»

Էրիկ Սմբատյան  «Ակադեմիա»

Էրիկ Սիմոնյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ                    

Դավիթ Ոսկանյան,  «Փյունիկ»

Միքայել Ասլանյան, «Միկա»               

Յուրի Քոլոզյան,  «Ակադեմիա» 

Վահրամ Մախսուդյան,  «Ակադեմիա»

Վլադիմիր Մուրադյան,  «Ակադեմիա»

Տիգրան Յաղմուրյան, «Ակադեմիա»

Սարգիս Սահակյան,  «Ակադեմիա»

Հայկ Ռեչելյան, «Փյունիկ»          

Հարձակվողներ

Սպարտակ Հայրապետյան,  «Փյունիկ»

Արթուր Սերոբյան,  «Ակադեմիա»                            

Սամվել Հակոբյան,  «Բանանց»

Լևոն Վարդանյան,  «Փյունիկ»

 

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան

Գլխավոր մարզչի օգնական՝ Էմիլ Մեսրոպյան

Մարզիչ՝ Ռոման Սիմոնյան

Մարզիչ՝ Կարեն Բարսեղյան

Դարպասապահների մարզիչ՝ Գուրգեն Հակոբյան

 

Հայաստանի Մ-16 հավաքականի հանդիպումների խաղացանկը.

 

Ապրիլի 26 - Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան  

Ապրիլի 28 - Չեռնոգորիա - Հայաստան

Ապրիլի 30 - Հայաստան - Ջիբրալթար։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ