Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

«Արսենալ»-ի մարզիչը զայրացած է ինքն իր վրա  


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին «Վուլվերհեմփթոն»-ից կրած պարտությունից հետո զայրացած է ոչ թե ֆուտբոլիստների, այլ ինքն իր վրա:

«Չէի հասկանում, թե ինչու նրանք չէին անում այն, ինչի մասին խոսել էինք մինչ այդ: Ես զայրացած եմ ոչ թե ֆուտբոլիստների, այլ ինքս ինձ վրա: Առաջին հերթին պետք է լուծում գտնենք մեր խաղի համար: Երբ հաղթում ենք, հաղթում ենք միասին, երբ պարտվում ենք, նորից պարտվում ենք միասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է էմերին:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության դեռևս 31-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Վուլվերհեմփթոն» և «Արսենալ» ակումբները: «Զինագործները» պարտվեցին «Վուլվերհեմփթոն»-ին 1։3 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 57-րդ րոպեին: Այս պարտությունից հետո  «Արսենալ»-ը նահանջեց մրցաշարային աղյուսակում և հիմա միայն 5-րդ տեղում է:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ