Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Վաշիե-Լագրավի հետ


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Գերմանիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Grenke Chess Classic-ի 5-րդ տուրում Արոնյանը մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Պարտիայի 25-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր և առաջատարներին զիջում է կես միավորով: Աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենը և աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն ունեն 3,5-ական միավոր:

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վինսենթ Կեյմերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ