Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է

Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 24-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորաշեն թաղամասի մոտ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել (5 մ): 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն. Ա.Ս.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]