Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկխոսության վերականգնումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկխոսության վերականգնումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այդ մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում: «Կարծում եմ, որ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են՝ վստահություն հայտնելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կվերականգնվի երկխոսությունը, բարեկամությունն ու եղբայրությունը, ինչին այլընտրանք ուղղակի չկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]