Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ապրիլի 25-ին սպասվող իրադարձությունները

Ապրիլի 25-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Արմավիրի Ապագա և Վարդանաշեն համայնքներում կանցկացվեն ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություն նշանակելու հարցը ներառված է այսօր` ապրիլի 25-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Պեկինում տեղի ունենալիք Գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին: Միջոցառմանը կմասնակցեն 40 երկրի ղեկավարներ և 160-ից ավելի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

ԱԺ այսօր խորհրդարանական ճեպազրույցներն են: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները կամփոփեն խորհրդարանական շաբաթը:

Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը լրատվամիջոցներին կներկայացնեն 2019-2021 թթ. իրականացվող Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի երկրորդ փուլը, ներառյալ Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրեր:

Լրագրողների հետ կհանդիպի ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը: Նա կներկայացնի ԵԿՄ-ի ընթացիկ աշխատանքները, ծրագրերը:  

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]