Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տիգրան Ֆարմանյանի հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների սրտերում

 Տիգրան Ֆարմանյանի հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների սրտերում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագրի, իր գործի հմուտ գիտակի, լավ ընկերոջ ու ղեկավարի` Տիգրան Ֆարմանյանի հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների սրտերում:

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ի առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Ծնվել է 1953թ. Վրացական ԽՍՀ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում:

Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1970-1975թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում:

1976-1987 թթ. աշխատել է «Երեկոյան Երեւան» թերթում որպես գրական աշխատող:

1987-1990թթ. եղել է ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ:

1990թ. հոկտեմբերից՝ «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթի հիմնադրման շրջանից սկսած, աշխատանքի է անցել թերթում որպես մեկնաբան, իսկ երկու տարի անց՝ 1992 թ. հոկտեմբերին, նշանակվել է գլխավոր խմբագրի տեղակալ, «Փետրուար» երիտասարդական շաբաթաթերթ-հավելվածի խմբագիր:

1995թ. նշանակվել է ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:

2001թ. ստանձնել է «Հանրապետություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Որպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր գործունեությունը շարունակել է  2017թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ «Արմենպրես» պետական գործակալության հետ միավորվելուց հետո առ այսօր:

2007թ. արժանացել է ՀՀ վաստակավոր ժուռնալիստի կոչման, պարգեւատրվել գերատեսչական մի շարք պարգեւներով, շնորհակալագրով:

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին՝ ժամը 14:00-ին Ջրվեժ համայնքի գերազմանատանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]