Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանի պատգամավոր, «Յեշ Աթիդ» (Yesh Atid) կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կոչ է արել երկրի ղեկավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և դադարեցնի տեղի տալ թուրքական ճնշումներին: Մենք ունենք պատմական ու բարոյական պատասխանատվություն՝ հիշելու ցեղասպանությունը և ասելու «այլևս երբեք»,- գրել է նա:

Լապիդը տեղեկացրել է, որ մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձևը և հուսով է, որ խորհրդարանական կոալիցիան հավանություն կտա դրան:

«Մերեց» (Meretz) կուսակցության անդամ, Կնեսետի պատգամավոր Մոսի Ռազը ևս գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]