Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամների հետ

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների 
ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամների հետ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 23-ին Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտում հանդիպում է ունեցել Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների հաստատության տնօրենների խորհրդի անդամներ` Խուան Ֆարոպպա Ֆոնտանայի և Մարիանա Բլենգիո Վալդեսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ԱԳՆ ղեկավարը և ուրուգվայցի իրավապաշտպանները քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, մարտահրավերներն ու արձանագրված հաջողությունները:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են և առանց բացառության պետք է հասանելի լինեն բոլորին՝ անկախ երկրի կարգավիճակից։ Այս համատեքստում նա կարևորել է Արցախի և տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների հետ համագործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի ոլորտում արձանագրված հաջողությունների զարգացմանը։

Զրուցակիցները կարևորել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի դրույթների ընդհանուր և համապարփակ կիրառումը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկու երկրների իրավապաշտպան գրասենյակների միջև համագործակցության հեռանկարները:  
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]