Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիան աշխարհին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության ուղերձ է հղում. Մուրադ Փափազյան

Ֆրանսիան աշխարհին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման 
անհրաժեշտության ուղերձ է հղում. Մուրադ Փափազյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ամրագրելով՝ Ֆրանսիան հաստատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «C News» հեռուստաընկերության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Նախեւառաջ, մենք ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային եւ նախագահ Էմանուել Մակրոնին, ով իսկապես կարեւոր քայլ կատարեց՝ ապրիլի 24-ը հանրապետության օրացույցում ամրագրելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Միեւնույն ժամանակ սա ուղերձ է՝ հղված ամբողջ աշխարհին՝ առ այն, որ Ֆրանսիան հաստատում է անհրաժեշտությունը, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի եւ հատկապես Թուրքիայի կողմից, որ հերքում է այն արդեն 104 տարի, եւ Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից, որ բավարարվում է կատարելապես անհեթեթ ժխտողականությամբ»,- ասել է Փափազյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 11-ին ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում  Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև  մյուս քաղաքները:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:45-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]