Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կապան քաղաքի Բաղաբերդ և Ձորք թաղամասերի գազամատակարարումը ապրիլի 25- ին ժամանակավորապես կդադարեցվի

Կապան քաղաքի Բաղաբերդ և  Ձորք  թաղամասերի գազամատակարարումը ապրիլի  25-
ին ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ     կատարելու նպատակով ապրիլի  25-ին ժամը  09.00-ից  մինչև  ժամը 18.00-ն  կդադարեցվի  Սյունիքի  մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ և  Ձորք  թաղամասերի գազասպառողների  գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: 

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]