Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունը ժամանել է Վլադիվոստոկ

Կիմ Չեն Ունը ժամանել է Վլադիվոստոկ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել է Վլադիվոստոկ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է  ՌԻԱ նովոստին:

Հյուսիսկորեացի առաջնորդի զրահապատ գնացքը ժամանել է 11:01 (մոսկովյան ժամանակով): Մինչ կանգառ հասնելը գնացքի ետևից վազել են թիկնազորի աշխատակիցները:

Կիմ Չեն Ունը ժպիտով ողջունել է ներկաներին և  նրանց ուղեկցությամբ  անցել կայարանի հրապարակով, որտեղ պատվիրակությանը դիմավորել է Պատվո պահակախմբի նվագախումբը:

Այնուհետև Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեքենայով ուղևորվել է Վլադիվոստոկի Ռուսկի կղզի` Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածք, որտեղ ապրիլի 25-ին նախատեսվում է Կիմ Չեն Ունի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հուսամ` այս հանդիպումը հաջող և օգտակար կլինի, հուսամ` հարգելի նախագահ Պուտինի հետ բանակցությունների արդյունքում ես կկարողանամ հստակ քննարկել Կորեայի թերակղզում կարգավորումներին և Ռուսաստանի հոտ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է առաջնորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]