Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն է. Արման Թաթոյան

Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված ծանր 
հանցագործություն է. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը շատ  կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների տեսանկյունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյան ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության տարիներին մարդիկ սպանվել են, խոշտանգվել են, տեղի է ունեցել սեփականության իրավունքի բիրտ ոչնչացում, քանի որ մարդիկ բռնի տեղահանվել են իրենց օրրանից: «Եվ սրա դատապարտումը և այդ արարքներին պատշաճ գնահատական տալը շատ կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների տեսանկյունից, որովհետև ես կարծում եմ, որ ժամանակին այս ամենը չդատապարտելն ու այդ արարքներին պատշաճ գնահատական չտալն էր, որ հանգեցրեց նաև այլ ցեղասպանությունների»,- ասաց Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն է:  «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու օրն է: Սա այն օրն է, որ մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին իրենց օրրանից, սպանվեցին, խոշտանգվեցին, ոչնչացվեցին մեր նյութական և հոգևոր արժեքները, և սա կարծում եմ պետք է կարևոր նշանակություն ունենա մարդկության համար, որովհետև սա քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է»,- նշեց նա:

Արման Թաթոյանի գնահատմամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը կարևոր ու խորհրդանշական է հայ ժողովրդի միասնականությունն ապացուցելու տեսանկյունից: Նա ընդգծեց, որ ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը միասնական ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]