1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շրի Լանկայի ռեստորաններից մեկում ռումբ է վնասազերծվել. ԶԼՄ-ներ

Շրի Լանկայի ռեստորաններից մեկում ռումբ է վնասազերծվել. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի անվտանգության ծառայության աշխատակիցները ռումբ են վնասազերծել զբոսաշրջային քաղաք Կատանայի ռեստորաններից մեկում:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», հաղորդում է, որ այս մասին հայտնել է News 1st- ը` հղում անելով ոստիկանությանը:

Հեռուստատեսության տեղեկություններով պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ուսապարկում: Շրի Լանկայում ապրիլի 21-ին` Զատիկի տոնակատարության ժամանակ, հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացել է 8 պայթյուն:

Պայթյուններ են որոտացել Կոլոմբոյի 5 աստղանի 3 հյուրանոցում և Կոտահենա, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում:

Վերջին տվյալներով` պայթյունների հետևանքով զոհվել է 359 մարդ, տուժել` 500-ը:

«Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել պայթյունների իրականացման պատասխանատվությունը, սակայն չի ներկայացրել որևէ փաստ, որը ապացուցում է խմբավորման առնչությունը պայթյուններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]