Վետերանների աշխարհի առաջնության 8-րդ տուրում Հայաստանը հաղթել է Շոտլանդիային
10:21, 24 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը բացարձակ հաղթանակ է տոնել մրցաշարի 8-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանում ընթացող աշխարհի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր Շոտլանդիայի հավաքականի հետ: Հայաստանի թիմը հաղթել է բոլոր խաղատախտակների վրա` գերազանցելով մրցակցին 4:0 հաշվով:
Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը մրցաշարային աղյուսակում և այժմ 4-րդ տեղում է: Հաջորդիվ հավաքականի թիմի հակառակորդը կլինի Իտալիան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում